Գնել յախտա
Յախտա գնելը պատասխանատու գործընթաց է, իսկ անփորձ մարդու համար՝ նաև շատ դժվարին: Չէ՞ որ նավարկության միջոցն ընտրելիս հարկ է հաշվի առնել միանգամից մի քանի չափանիշներ: Եթե որոշել եք յախտա գնել, ապա բուն որոշումը կարող է ընդունվել բառացիորեն 2-3 օրվա ընթացքում, իսկ ոմանց համար էլ այն կպահանջի մի քանի ամիս: Այստեղ ամեն ինչ կախված է ոչ միայն ֆինանսական հնարավորություններից, այլև նավի որոշ չափանիշներից և սարքինության վիճակից, նրա պատրաստման կամ վերանորոգման ժամկետներից և այլ հանգամանքներից:
Նո՞ր նավ, թե՞ օգտագործված
Մասնավոր օգտագործման համար նախատեսված յախտաները բաժանվում են մի քանի կարգերի՝
- անհատական պատվերով պատրաստված,
- սերիական արտադրության,
- կիսապատվերային,
- օգտագործված:
Ընտրություն կատարելիս գնորդներն այս դեպքում կողմնորոշվում են նավարկության միջոցի արժեքով և նրա սպասարկման հնարավորություններով: Անհատական պատվերով պատրաստված նոր նավերը բավականին թանկ արժեն: Սակայն դրանք սարքավորված են՝ ըստ գնորդի ցանկությունների, համալրված են ժամանակակից տեխնիկայով:
Գնման երկրորդական շուկայի առավելություններն ու թերի կողմերը
Երկրորդական շուկայում յախտայի առցանց (օնլայն) գնման դեպքում ծախսերն ավելի քիչ կլինեն: Նավերը շարունակ ջրի հետ շփման մեջ գտնվելով՝ քայքայվում ու բորբոսակալվում են: Ուստի ընտրություն կատարելիս պետք է ուշադիր զննել նավի կմախքի արտաքին վնասվածքները. դրանով է պայմանավորված նրա շահագործման ժամկետը: Սակայն օգտագործված լողարկման միջոցն արդեն բռնել է ժամանակի քննությունը և ուսումնասիրվել նախորդ սեփականատիրոջ կողմից, որը կարող է տրամադրել նավի շահագործման ամբողջական նկարագիրը և պահպանման վերաբերյալ խորհուրդներ տալ:
Շարժի՞չ, թե՞ առագաստ. ո՞րն է լավագույնը
Առագաստավոր յախտան ռոմանտիկ զգացողություններ է արթնացնում, սակայն նրա համբավը գնալով նվազում է՝ չնայած էկոլոգիապես մաքուր լինելուն: Բանն այն է, որ այսպիսի նավով նավարկելը բավականին դժվար է, եթե չունես որոշակի գիտելիքներ ու հմտություններ: Իսկ ահա շարժիչավոր յախտա գնելու պարագայում Դուք այն ավելի դյուրին կկառավարեք, իսկ նավարկությունն ավելի արագընթաց կլինի: Սակայն այս դեպքում պետք է նկատի ունենալ, որ նավի սպասարկումն ու շահագործումն ավելի ծախսատար կլինեն:
Ի՞նչ նպատակով է ձեռք բերվում յախտան:
Գոյություն ունի յախտաների 4 կատեգորիա, որոնցով բնութագրվում է այն ջրային տարածքը, որով ուղղակի նախատեսվում է իրականացնել նավի շահագործումը.
- A – օվկիանոսներ,
- B – ծովեր,
- C – ափամերձ ջրեր,
- D – ներքին ջրամբարներ:
Մենք՝ որպես յախտաների վաճառքն իրականացնող փորձառու ընկերություն, խորհուրդ ենք տալիս նախևառաջ պարզել սեփական պահանջմունքները, այն է՝ հատկապես ո՞ր ջրային տարածքներով է նավարկելու յախտան: Դրանք լինելու են թեթև զբոսանքնե՞ր, թե՞ երկարատև ճամփորդություններ՝ ներառյալ արտասահմանյան երթուղիները: Իսկ գուցե Ձեզանից մեկն էլ որոշի յախտան գնել ուղղակի գործարանից՝ նորը, որպեսզի այնտեղ բնակվի: Այս դեպքում արդեն պետք է նկատի ունենալ նավի չափսերը, նրա տարողությունն ու հարմարավետությունը:
Մի քանի հոգու ընկերակցությամբ իրականացվող պարբերական զբոսանքների համար նախընտրելի կլինի 6 մետրից ոչ ավել երկարությամբ միկրոդասի նավարկամիջոցը: Այսպիսի նավը հարմար է նրանով, որ այն մոդայիկ է տեղափոխել նաև ավտոճանապարհով: Ուղևորների ավելի մեծ խմբի համար նախընտրելի է 40-ոտնաչափ երկարության յախտան:
Ինչպիսի՞ յախտա գնել և ինչո՞ւ է դա շահավետ
Լավ յախտան թանկ արժե, սակայն նման գնումն ընձեռում է անմիջապես մի շարք արդյունավետ պահեր.
- Միջոցների շահավետ ներդրում: Շատերն են արդեն համոզվել, որ շահութաբեր չէ գումարը պահել հաշվեհամարներում կամ տանը: Իսկ ահա երբ Ձեր խնայած գումարով շահավետ գնում եք կատարում, ապա այն միշտ հաջողված գաղափար է և ապահովագրում գնաճի հնարավոր տատանումներից: Նավարկության միջոցի շահագործման ժամկետը զգալիորեն երկարատև է, քան նույն ավտոմեքենայինը: Ուստի կապիտալի նմանատիպ ներդրումը նույնպես Ձեզ կպարգևի ուրախության ավելի երկարատև պահեր:
- Ցանկացած պահի հանգստի մեկնելու հնարավորությունը: Յախտա գնել նշանակում է բազում հնարավորություններ ունենալ հանգստի համար: Սեփական նավ ունենալով՝ կարելի է ցանկացած պահի մեկնել ճամփորդության:
- Ճանապարհ դեպի առողջ ապրելակերպ: Ջրային անծայրածիր հորիզոնները ճեղքելիս յախտայի սեփականատերը հնարավորություն է ունենում հաճախակի լինել մաքուր օդում, ինչն ամրացնում է առողջությունը՝ նպաստելով ֆիզիկական վիճակին: Նավի սեփականատեր լինելը նաև մեծ պատասխանատվություն է: Յախտան խնամք է պահանջում և թույլ չի տա, որ նրա սեփականատերն ամբողջ օրը բազմոցին պառկի:
- Շանս՝ անդամակցելու ջրային զբոսանքի սիրահարների ընկերակցությանը: Դուք կհայտնվեք այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ծովի: Իսկ յախտայի ամեն նոր սեփականատեր դառնում է այդ համերաշխ ընկերության անդամը, որտեղ կան կյանքի նկատմամբ յուրահատուկ հայացքներ ունեցող անհատներ:
- Անձնական օգտագործման հզոր հակադեպրեսանտ: Ծով դուրս գալուց հետո, սովորաբար, նավի սեփականատիրոջ հոգսերը մնում են ցամաքում, իսկ ջուրն ասես լվանում-հանում է հոգնությունը: Այսպիսով, ունենալով սեփական յախտա՝ Դուք կարող եք ամեն օր վայելել այդ հաճույքը:
Ուրախ կլինենք օգտակար լինել Ձեզ նավի ընտրության հարցում. չէ՞ որ մեր կայքի կարգախոսն է՝ «Ամենքն էլ կարո՜ղ են յախտա գնել»: