Գնել մեգազբոսանավ
Շքեղ զբոսանավի ապագա տիրոջ համար դժվար է պատկերացնել, թե ի՞նչ իմաստային տարբերություն կա «սուպերզբոսանավի» և «մեգազբոսանավի» միջև: Ըստ էության հոմանիշ հանդիսացող այս երկու տերմինները համարժեք կերպով բնութագրում են զբոսանավերի այն տեսակները, որոնք աչքի են ընկնում խոշոր չափսերով և որոնք իրենց տախտակամածի վրա առաջարկում են «լյուքս» դասի հարմարավետություն:
Եվ չնայած «սուպեր» և «մեգա» նախածանցների կիրառությունը խիստ պայմանական է, այնուամենայնիվ ընդունված է մեգազբոսանավ համարել այն նավը, որի կորպուսի երկարությունը 50-60 մետրից ավել է, և որը կրուիզային ճամփորդության ժամանակ, հատկապես, գիշերակացով, կարող է իր տախտակամածին տեղավորել 12 հյուր (այս թիվը գերազանցելու դեպքում զբոսանավը դասվում է ուղևորական նավերի շարքին):
Յուրահատկություն և մեծություն: Սրանք են այն երկու ամենակարևոր բնութագրիչները, որոնք միավորում են բոլոր մեգազբոսանավերը մեկ տեսակի մեջ: Բացի հսկայական չափսերից ունեն նաև լողավազաններով, սրահներով, թենիսի կորտերով, մարզասրահներով և ուղղաթիռային հրապարակներով շքեղ ենթակառուցվածք: Այո՛, դուք ճիշտ լսեցիք, հաշվեհամարի վրա բավարար միջոցների առկայության դեպքում հնարավոր է գնել մեգազբոսանավ, որը կունենա ուղղաթիռային հրապարակ (և նույնիսկ մեկից ավելի):Մեգազբոսանավերը յուրատիպ են: Այս տիպի երկու միանման զբոսանավ չի կարող գոյություն ունենալ, քանի որ յուրաքանչյուր նավ կառուցվում է անհատական պատվերով՝ հաշվի առնելով պատվիրատուի բոլոր ցանկությունները: Նման մոդելները միշտ ունեն իրենց հմայքը՝ շարժիչների յուրատիպ դուետ, իրենց հատուկ արագություն, յուրատեսակ կառուցվածք, տախտակամածերի տարբեր քանակներ և այլ բնութագրիչներ: Մի՛ զարմացեք, եթե տեսնեք առագաստով մեգազբոսանավ կամ էլ՝ մի ամբողջ բազմահարկ կառույց ջրի վրա:
Յուրաքանչյուր սեփականատեր, անշուշտ, հպարտություն է զգում՝ ունենալով նավաշինության նման հրաշալի գլուխգործոց: Սակայն հաճախ կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ ժամանակին իր զբոսանավին սիրահարված հարուստ պատվիրատուն առանց հապաղելու բաժանվում է իր նախկին սիրուց՝ նախապատվությունը տալով ավելի կատարելագործված մոդելի:
Ինչու՞, այնուամենայնիվ, արժի գնել մեգազբոսանավ:
Մեգազբոսանավը ընտրյալ և ազդեցիկ լինելու խորհրդանիշ է: Այսպիսի նավ ունենալ նշանակում է ինքներդ Ձեզ ինքնավստահ զգալ, լինել «ձիու վրա» և մյուսներին ստիպել հարգել Ձեզ ու Ձեր մեծագույն ձեռքբերումները:
Սակայն մեգազբոսանավը միայն կայացած լինելու մասին չէ, որ վկայում է: Այն նաև շքեղ ժամանց է ջրի վրա: Ձեր հանգիստը մեգազբոսանավի վրա անմոռանալի կլինի: Այս տեսակին պատկանող յուրաքանյուր զբոսանավ իր տիրոջը և հյուրերին առաջարկում է այնպիսի զվարճանքներ, ինչպիսիք են լողալ լողավազանում, մարզվել մարզասրահում, հաճելիորեն թուլանալ սպա սրահում և վայելել բարի էքսկլյուզիվ խմիչքները, ու, ի վերջո, ցանկացած ժամի ուղղաթիռով թռչել այս նպատակների համար հատկացված հրապարակից, որը հրաշալի կերպով տեղակայված է զբոսանավի վրա: Եվ հիշե՛ք. Նման նավերի վրա աշխատում են միայն պրոֆեսիոնալներ, այնպես որ ամբողջովին վստահե՛ք նրանց և վայելե՛ք Ձեր կատարյալ ազատության ամեն մի վայրկյանը: Անխոս, այս զգացողությունը անհնար կլիներ առանց համաշխարհային դիզայներների տաղանդի, որոնք ամենաթանկ և որակյալ նյութերի օգնությամբ ապահովել են նավի արտաքին և ներքին հիասքանչ ձևավորումը:
Չկա ավելի լավ բան, քան մեգազբոսանավով ճամփորդությունը անեզր ծովով: Նման նավերի ծովագնացական որակները կատարյալ են: Սակայն մինչ մեգազբոսանավ գնելը, պետք է նշենք, որ նման նավերի արժեքը, որպես կանոն, գնալով միայն բարձրանում է, այդ պատճառով էլ ձեռք բերելով զբոսանավ՝ դուք կատարում եք կապիտալի շահավետ ներդրում:
«Թանկ է» մտածում են շատերը՝ չխիզախելով իրենց գումարը ծախսել մեգազբոսանավի վրա: Այո՛, գները փոքր ինչ վախեցնող են: Հաշվի առե՛ք նաև շատ զրոներ պարունակող գումարը, որը հարկավոր է զբոսանավը պահելու համար: Սակայն արդյո՞ք կարելի է խնայել երազանքի վրա, հատկապես որ մեգազբոսանավերի բիզնեսը օր օրի զարգանում է: Շքեղ զբոսանավի սեփականատեր դառնալը մեր օրերում շատ ավելի հեշտ է, քան առաջ:
Որտեղի՞ց կարող եք գնել մեգազբոսանավ ձեռնտու գնով:
Այս հարցի պատասխանը շատ դյուրին է: Դիմե՛ք ScanMarine TM (Cofrance SARL) ընկերությանը: Այս ընկերությունը արդարացիորեն համարվում է համաշխարհային առաջատար՝ լյուքս դասի մեգազբոսանավերի վաճառքի ոլորտում:
Մեր մասնագետները Ձեզ համար կընտրեն յուրատիպ առագաստային կամ շարժիչային զբոսանավ երկրագնդի ցանկացած կետում: Սեզոնի նորո՞ւյթ եք ցանկանում կամ էլ օվկիանոսային զբոսանա՞վն է Ձեր սրտով, թե՞ ցանկանում եք փոքր ինչ խնայել և գնել միջին արժողության զբոսանավ: Խնդիր չկա: Մեր մասնագետները կուսումնասիրեն յուրաքանչյուր առաջարկ զբոսանավերի շուկայում և կօգնեն օգտակար խորհրդով: Զբոսանավի էքստերիերը, նրա չափսերը և կահավորանքը, տեխնիկական բաղկացուցիչները, գրանցումը, կայանումը, անձնակազմի որոնումը, անխոս նաև, որոնման հետ կապված խնդիրները, ձևակերպումը և զբոսանավի շահագործումը պահանջում են մեծ ջանքեր: Միայն թե դրանով զբաղվելու եք ոչ թե Դուք, այլ մեր մասնագետները: Իսկ Ձեր գործառույթը կլինի միայն շրջել զբոսանավով և որոշում կայացնել: Վստահե՛ք ScanMarine TM (Cofrance SARL) ընկերությանը, և շատ շուտով զբոսանավը, որի մասին երազել եք Ձեր ողջ գիտակցական կյանքի ընթացքում, կդառնա Ձեր սեփականությունը: