Առաջին հայացքից զբոսանավ գնելու գործընթացը կարող է բավական հեշտ թվալ: Սակայն պետք է գիտակցենք և հասկանանք, որ այդ որոշման համար պատասխանատու մոտեցում է հարկավոր:
Զբոսանավի ընտրությունը
Արտադրողների կողմից առաջարկվող ընտրությունը մեր օրերում բավական լայն և բազմազան է: Նրանցից յուրաքանչյուրը կարող է պարծենալ վաճառվող արտադրանքի լայն տեսականիով: Նման տեսականու մեջ ներկայացված են ամենատարբեր զբոսանավեր՝ սկսած իրենց չափսերից և վերջացրած հարմարավետության աստիճանով ու ինտերիերի ձևավորմամբ: Շատ հաճախ այն արտադրողները, որոնք վաճառքի են պատրաստում ցանկացած չափսի և կոնֆիգուրացիայի զբոսանավեր, իրենց պոտենցիալ հաճախորդներին հնարավորություն են ընձեռնում ինքնուրույն ընտրել շարժիչը և այլ սարքավորումներ:
Ինչքան մեծ են զբոսանավի չափսերը, ինչքան թանկ ու հարմարավետ է նրա ձևավորումը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն արտադրված է անհատական պատվերով: Նավաշինության ժամկետները միշտ չէ, որ որոշակի են: Դա պայմանավորված է նրանով, որ նավաշինության գործընթացի որոշակի փուլերում պատվիրատուն կարող է փոփոխություններ մտցնել:
Նավաշինարանների մեծ մասը զբաղված է կորպուսի պատրաստմամբ, իսկ կոմպլեկտավորող «միջուկը», որպես կանոն, պատվիրում են այդ ուղությամբ մասնագիտացված արտադրամասերում: Այդ շարքին են դասվում պողպատե և ալյումինե կոնստրուկցիաները, ինչպես նաև կահույքը, ներքին կողվածքը և ներքին կահավորման այլ տարրեր:
Ի՞նչն է հարկավոր հաշվի առնել զբոսանավ գնելիս:
Որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեք, թե որ զբոսանավն է ամենից շատ համապատասխանում Ձեր ցանկություններին, մեր օրերում ամենամատչելի տարբերակը համացանցին դիմելն է: Ամեն բան բավական պարզ և դյուրին է: Անհրաժեշտ է միայն մոտավորապես նման բովանդակության որոնման հարցում ձևակերպել՝ «նոր զբոսանավերի գները»: Դա կօգնի կողմնորոշվել գնի և պոտենցիալ հաճախորդի համար հարմար տարբերակ ընտրելու հարցում:
Ելնելով շատ գնորդների փորձից՝ կարելի է ենթադրել, որ ցանկացած նոր զբոսանավ ունենում է ինչ-որ փոքրիկ թերություններ: Նման մանրուքների ի հայտ գալու ժամանակահատվածը ընդունված է համարել զբոսանավի շահագործման առաջին տարին:
Համացանցը կօգնի նաև կողմնորոշվել ընտրության հարցում: Ընտրություն ասելով՝ հարկավոր է հասկանալ, որ հաճախորդը ցանկանում է զբոսանավ գնել մի որևէ կոնկրետ արտադրողից: Այստեղ կարող է նաև մեծ դեր ունենալ հարցման քիչ թե շատ կոնկրետ ձևակերպումը: Հարցման ձևակերպումը թույլ կտա նկատելիորեն նեղացնել որոնման շրջանակը և ավելի հստակ կողմնորոշվել ընտրության հարցում:
Իհարկե, զբոսանավի որոնումը բավական աշխատատար գործընթաց է: Այսօր նոր զբոսանավերը և նրանց վաճառքը բիզնեսի բավական շահավետ տեսակ են համարվում, բայցևայնպես ավելի ճիշտ կլինի դիմել պրոֆեսիոնալներին: Օրինակ՝ Cofrance SARL (ScanMarine™) ընկերությունը այս շուկայում վաղուց է արժանացել բարձր հեղինակության: Նրա մասնագետները կօգնեն ընտրել անհրաժեշտ զբոսանավը, ինչպես նաև արագ կձևակերպեն գնումն ու անհրաժեշտ փաստաթղթերը: