Վերջին շրջանում շատերին է ընձեռնվում շքեղ հանգիստ վայելելու հնարավորությունը: Իսկ առողջարանային քաղաքների հյուրանոցներում իջևանած հովեկները, սովորական հանգստից բացի, նախընտրում են նաև նավարկությունը ծովափի երկարությամբ հարմարավետ զբոսանավերով՝ յախտաներով:
Հասարակության որոշ ներկայացուցիչներ (նրանք, ովքեր ավելի հարուստ են) արդեն ձեռք են բերել սեփական յախտաները, և իրենք են որոշում, թե հերթական անգամ ե՛րբ և որտե՛ղ են նավարկելու իրենց շքեղ զբոսանավով: Դե իսկ նվազ ունևորները ստիպված են բավարարվել յախտա վարձակալելով: Ի դեպ, վերջիններիս համար դա վատագույն տարբերակը չէ, քանի որ անհամեմատ փոքր գումարով նրանք կարող են ստանալ շքեղ պայմաններ և հիանալի ժամանակ անցկացնել:
Իսկ ի՞նչ արժի զբոսանավի վարձակալությունը:
Նախևառաջ պարզենք, թե ի՛նչ ծախսեր է ներառում զբոսանավի վարձակալման գումարը:
Ծախսային հոդվածներ
Դիտարկենք հերթականությամբ.
- Յախտայի վարձակալում, որի արժեքը Ձեզ հայտարարվում է նախնական բանակցությունների ընթացքում, կամ այն հայտնվում է ոլորտի կայքէջերին, մասնավորապես՝ նաև մեր Կատալոգում: Այդ գումարը ներառում է՝
- յախտայի վարձակալում,
- անձնակազմի ծառայություններ,
- անձնակազմի մթերաբաժին,
- նավի և անձնակազմի ապահովագրություն,
- կայանման վարձավճար պետական նավահանգիստներում, եթե այդպիսիք ներառված են երթուղում:
Վարձակալման գումարի չափն առավել հաճախ պայմանավորված է նավի չափսերով, տեղի հանգստի պայմաններով, սեզոնով, ինչպես նաև նավի թարմությամբ: Այսինքն, որքան հին է նավարկության միջոցը և չափսերով փոքր, այնքան վարձավճարն ավելի էժան է: Սա վերաբերում է նաև ցածր սեզոնայնության շրջանի վարձակալմանը, ինչպես նաև նավի նախնական ամրագրմանը: Առանց հայտարարագրման՝ վարձակալման գումարը սահմանվում է մեկշաբաթյա զբոսանքի հաշվարկով: Իսկ եթե Դուք կամենում եք վարձակալել ավելի կարճ ժամկետով, ապա ստիպված պիտի արժեքը բաժանեք 6-ի և բազմապատկեք վարձակալության հավանական օրերով: Մինչդեռ ավելի երկարատև ճամփորդության պարագայում (մեկ շաբաթից ավելի) գումարը բաժանվում է 7-ի և բազմապատկվում օրերի քանակով: Այսինքն, յախտայի օրական վարձավճարը երկու պարագայում էլ տարբեր կստացվի: Ինչո՞ւ է այսպիսի «անարդարություն»: Դա պայմանավորված է նավը նավարկության նախապատրաստելու աշխատատարությամբ: Այսինքն, անձնակազմը նույն քանակությամբ ջանքեր է ներդնելու ինչպես փոքր ճամփորդության, այնպես էլ երկարատև նավարկության համար: Հավելենք, որ այստեղ հաշվի են առնվում չարտերների միջև առկա պարապուրդները:
- Զուգընթաց ծախսեր, իսկ հատկապես՝
- վառելիքի,
- ուղևորների պարենի,
- հյուրերի համար նախատեսված ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների,
- կատերների և ջրային խաղալիքների վառելիքի,
- ջրանցքներ մուտք գործելու վճարի,
- մասնավոր նավահանգիստներում կայանելու վճարի,
- լվացքատան,
- ուղևորների անձնական այլևայլ ծախսերի:
Նմանատիպ ծախսերի հաշվարկն արվում է ուղևորության ավարտին: Այսինքն, նախնական գումարին կարելի է համարձակորեն հավելել ևս 30 %:
- ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)
Եվրամիության անդամ երկրների մեծ մասը նավի վարձակալման համար օրենսդրորեն մտցրել են ԱԱՀ-ն: Ընդ որում, նրա մեծությունը փոփոխական է՝ կախված այն պետությունից, որի ջրերում Դուք ճամփորդում եք, նաև յախտային ամրակցված դրոշից: Միջին հաշվով այն 10-20 %-ով ավելացնում է վարձակալության արժեքը:
- «Թեյավճար»՝ անձնակազմին
Ձեր կատարյալ հանգիստը պայմանավորված է նաև անձնակազմի գործունեությամբ, որն ապահովում է նավի աշխատանքը՝ նրա անխափան տեղաշարժը և ուղևորների սպասարկման լիարժեք սերվիսը: Ճամփորդության ողջ ընթացքում անձնակազմը, փաստորեն, շուրջօրյա ծառայություն է իրականացնում, ուստի ընդունված կարգ է այդ աշխատանքի դիմաց նրանց շնորհակալություն հայտնելը: «Թեյավճարի» չափը բավական տարբեր ընդգրկվածություն ունի: Եվրոպայում նման հավելավճարը տատանվում է վարձակալման գումարի 5-10 %-ի սահմաններում: Մինչդեռ ԱՄՆ-ի կամ Կարիբյան ավազանի ափամերձ տարածքում վարձակալելիս այդ հավելավճարը փոքր-ինչ բարձր է՝ գրեթե 10-20 %:
- Նավի վերադարձը տեղակայման նավահանգիստ
Դուք իրավունք ունեք ինքնուրույն որոշելու Ձեր երթուղին՝ ելնելով նավի հնարավորություններից: Իսկ եթե որոշել եք յախտան թողնել ոչ նրա տեղակայման նավահանգստում, ապա պատրաստ եղեք փոխհատուցել նավի հետդարձի ծախսերը: Հաճախ այդ գումարի մեջ ներառվում են ինչպես հետդարձի ճանապարհն անցնելու, այնպես էլ վարձակալման այն օրերի վառելիքի ծախսերը, որոնց ընթացքում նավը պիտի վերադառնա կցագրված նավահանգիստ (կամ այլ անհրաժեշտ վայր):
- Գրավը
Այն կարող է և չլինել ծախսային հոդվածներում, սակայն պայմանագիրը կնքելու համար ցանկալի է նախատեսել նման դրամագլուխ: Նոր յախտաների սեփականատերերը որպես պարտադիր պայման ներառում են գրավադրումը ունեցվածքի հնարավոր փչացման համար: Այդ գումարը խոշոր յախտաների պարագայում (մինչև 60 մետր երկարության) կարող է կազմել մինչև 10-20 հազար եվրո: Ուստի ցանկալի է պատրաստ լինել նման իրավիճակներին:
Սրանք են այն հիմնարար ծախսերը, որոնք ստիպված եք փոխհատուցել վարձակալման ժամանակ:
Բյուջետային տարբերակ
Եթե Դուք պատրաստ չեք շատ միջոցներ ծախսել, այդ դեպքում իդեալական տարբերակ կլինի վարձակալել 15-20 մետր երկարության մի ոչ մեծ նավ: Այսպիսի յախտայի վարձակալման գները բարձր չեն: Դրանք հաճախ տատանվում են շաբաթական 1500-5000 եվրոյի սահմաններում: Իսկ քանի որ փոքր յախտաների անձնակազմը փոքրաքանակ է (երբեմն՝ մեկ-երկու հոգի), ապա նրա ծախսերն էլ քիչ կլինեն (օրական՝ մոտ 150-200 եվրո): Սրան հավելյալ՝ սննդի ծախսերը՝ յուրաքանչյուրից 200-300 եվրո և 50-100 եվրո՝ լրացուցիչ ծախսերի համար ամեն մի ուղևորից:
Շքեղություն՝ լավ գումարի դիմաց
Սակայն եթե Դուք չեք ուզում գումար խնայել Ձեր հանգստի համար, ապա այդ դեպքում կարելի է վարձակալել 20 մետրից երկար յախտա: Այդ դեպքում ցածր սեզոնայնության շրջանում շաբաթական վարձակալման գումարը սկսվում է 16000 եվրոյից (20-մետրանոց յախտայի համար) մինչև 600 000 եվրո՝ 60-մետրանոց յախտայի համար բարձր սեզոնայնության շրջանում: Տվյալ գումարին հավելում ենք լրացուցիչ ծախսերը, որոնց տոկոսային հարաբերակցությունները ներկայացրինք վերևում:
Գների հարցում կողմնորոշվեցինք. հիմա ժամանակն է վարձակալել յախտա՜ն
Իսկ դա լավագույնս կարելի է կատարել՝ դիմելով ScanMarine TM (Cofrance SARL) ընկերությանը: Այն Ֆրանսիայի առաջատար ռուսալեզու և հայալեզու յախտային բրոքերն է՝ յախտաների վարձակալման հզոր բազայով: Դրանում Դուք կարող եք համոզվել, եթե դիտեք մեր Կատալոգը: Իսկ մեր ընկերության աշխատակիցները կօժանդակեն Ձեզ՝ ընտրելու ամենահարմար տարբերակը ինչպես հարմարավետության առումով, այնպես էլ գնի. բացի այդ, նրանք հոգ կտանեն, որ Դուք պարզապես հեքիաթայի՜ն հանգիստ վայելեք: